Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Ըստ աղբյուրի՝ հունվարի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալիննում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկներ` 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր:
Նշվում է, որ Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։
