Ղարաբաղյան կլանը տանուլ տվեց գոյամարտը. Այվազյան

Ամենադիտվածներ

serena

Ղարաբաղյան կլանը տանուլ տվեց գոյամարտը: Խնդրում եմ, որ նրանց չնույնականացնեք արցախցու հետ, չնայած, ոմանց համար դարձել էին նիստուկացի էտալոն, իդեալներ: Այդ կլանում կային, կան նաև հայրենասերներ, ովքեր մոլորության մեջ էին, քանզի օտար հատուկ ծառայությունները սիրաշահելու հմուտ վարպետներ են և նրանց հավերժ փառք, հարստություն ու իշխանություն էին խոստանում:

Այդ կլանի ձեռքով էր, որ առաջին արցախյան պատերազմի ընթացքից սկսեցին վերացնել ու չեզոքացնել հայկական ուժային հատվածին, մինչև խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այնուհետև, վերցրին ամբողջ իշխանությունն ու սկսեցին թալանել Հայաստանը, Արցախը, բանակը, տնտեսությունը, հայրենիքի միջազգային վարկանիշը…

Երկրորդ պատերազմին կատարեցին նույն ֆունկցիան: Իրենց հովանավոր Ռուսաստանի հատուկ ծառայությունների հրահանգով, որոնք անգիր գիտեին կլանի թուլությունները՝ ագահությունը, փառասիրությունը և իշխանատենչությունը: Նրանց միջոցով դեստաբիլիզացրին զինված ուժերի ղեկավարությանը, իբր ստանալու համար իշխանական լծակներ, հետո առանց գլխի ընկնելու չեզոքացրին կապը, շարժը, օդը, հակաօդը զորքերում՝ քաղաքական պատասխանատուներին դնելով ամբողջությամբ կախվածության մեջ:

Կլանը ստացավ կիսաիշխանություն կիսապետության մեջ, որի գոյությունն առհասարակ հարցականի տակ են դնում թուրք-ռուսական պայմանավորվածությունները: Կարելի է ասել, որ եթե կլանը լիներ իշխանություն պատերազմի ընթացքում, կփորձեր շրջանցել պարտադրանքները, քանի որ նախկինում էլ էին շրջանցել ռուսական հրահանգները, չնայած՝ երկրի հարստություններով ու ժողովրդի ապագայով էին միշտ վարձահատույց լինում: Այժմ, եթե իշխեին, վարձահատույց էին լինելու Հայաստանի պետականության նվիրաբերմամբ Ռուսաստանին:

Այդ սցենարը սողացող կերպով առաջ է գնում, բայց ո՛չ վարչակարգի, ո՛չ կլանի, ո՛չ էլ ռուսական գործակալական ցանցերի ուժերը չեն հերիքում ռեալիզացնել՝ ժողովուրդը մերժում է բոլորին ու բոլոր սցենարները: Ուղին պետք է բխի իր ներսից՝ առանց խաբկանքների ու վտանգների ճանապարհը պետք է հուսալի լինի, որ կարգ ու կանոն մտնի պետական ապարատներում և ապագայի հանդեպ հավատը կվերականգնվի:

Նարեկ Այվազյան

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ