Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն արդեն 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Նիստին ներկա չէին որ Սեյրան Օհանյանը, ոչ էլ Ղազինյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, այնուամենայնիվ, հարց հղեց Օհանյանին։ Նա հարցրեց, թե Ղազինյանին առաջադրելը ի՞ր, թե՞ Քոչարյանի առաջարկն է, որովհետև այդ շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է։
Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն էլ ասաց, որ ընդդիմադիր խմբակցության նման վերաբերմունքը իրավունքի չարաշահում է։