fbpx
Խորհրդարան

14-րդ անգամ էլ չստացվեց․ Ղազինյանը նորից չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Այսօր՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։

Արդեն 14-րդ անգամ այս պաշտոնում ընդդիմությունն առաջադրում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Թեկնածուին ներկայացնելուց հետո ընդդիմության ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը։

Իշխանության ներկայացուցիչներն էլ 14-րդ անգամ դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանն ու նա չընտրվեց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ