fbpx
Ժամանց

Էմբեր Հերդը Ջոնի Դեփի հետ սկանդալային ամուսնության մասին գիրք է գրում

Էմբեր Հերդը պատրաստվում է գիրք գրել դերասան Ջոնի Դեփի հետ վիճահարույց ամուսնության մասին։ Այս մասին հայտնում է OK! Magazine-ը:

Հերդը մի քանի միլիոն դոլարի պայմանագիր է կնքել գրքի հրատարակության համար: Դերասանուհին իր որոշումը բացատրում է նրանով, որ ինքն «այն վիճակում չէ, որ հրաժարվի գումարից»։

Ըստ աղբյուրի՝ Հերդը կասկածում է, որ մոտ ապագայում մեծ դերեր չի ստանա Հոլիվուդում՝ կապված Դեփի հետ դատավարության պարտության հետ։ «Էմբերը խոստովանում է, որ իր կարիերան Հոլիվուդում ավարտվել է: Նա արդեն խոսում է գրքի մասին և շատ հուզված է։ Նա հիմա կորցնելու ոչինչ չունի, ամեն ինչ կարող է ասել»,- խոստանում է ինսայդերը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ