Թաիլանդի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել։
Հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 1-ի սահմաններում Mountain B գիշերային ակումբում, մեկ հարկանի շենքում, որը գտնվում է Չոնբուրի նահանգի Սաթահիփ թաղամասում։
Ոստիկանության գնդապետ Վուտիպոնգ Սոմջայը CNN-ին ասել է, որ բոլոր մահացածները Թաիլանդի քաղաքացիներ են եղել: Փրկարարները հայտնել են, որ մահացածներից մեկը 17-ամյա երիտասարդ է, որը մինչ այդ հայտնաբերված ամենաերիտասարդ զոհն է:
Գնդապետ Սոմջայը հայտնել է, որ հրդեհի պատճառները պարզելու նպատակով հետաքննությունը շարունակվում է: