fbpx
Առողջապահություն

Այս գիշեր քովիդից հղի կին է մահացել․ Ավանեսյան

Նոյեմբերի 7-ի գիշերը կորոնավիրուսային վարակից հղի կնոջ մահվան դեպք է գրանցվել։

Այս մասին ԱԺ-ում այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա ևս մեկ անգամ նշեց, որ քովիդի «Դելտա» շտամը շատ ավելի ագրեսիվ է նախորդ տարի շրջանառվող շտամերից, որի հետևանքով հղիներն առանձնահատուկ վտանգի են ենթարկվում, երբ վարակվում են «Դելտա» շտամով։

Ավանեսյանն ասաց նաև, որ այս պահին վարակվածների շրջանում ունենք 100-ից ավել հղիներ, որոնց կեսը տարբեր աստիճանի ծանրության թոքաբորբ ունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ