fbpx
Աշխարհ

Գիտնականներին հաջողվել է 40 հազար տարի սառույցի տակ մնացած գտածոներ հայտնաբերե

Արկտիկայում իրականացված հետազոտությունների արդյունքում կանադացի գիտնականներին հաջողվել է 40 հազար տարի սառույցի տակ մնացած գտածոներ հայտնաբերել: Այս մասին հայտնում է Phys.org-ը:

Հաղորդվում է՝ դրանք հայտնաբերվել են այստեղ վերջին 115 տարիների ընթացքում գրանցված աննախադեպ տաք եղանակի հետևանքով առաջացած ձնհալի արդյունքում:

Աղբյուրը հայտնում է, որ նոր գտածոների հայտնաբերմամբ հետագայում հնարավոր է եղել մի շարք գիտական բացահայտումներ կատարել: Օրինակ՝ պարզվել է շուրջ 5 տասնյակ այլ գտածոների ու բույսերի տարիքը: Դրանք հայտնաբերվել են Գրենլանդիայից հյուսիս ընկած Բաֆֆին կղզու տարածքում:

Աղբյուրի տեղեկություններով՝ այժմ Արկտիկայում նախկինից մի քանի անգամ ավելի տաք է ջերմաստիճանը ու ձնհալներն այստեղ հնագույն աշխարհի մասին նոր բացահայտումների են հանգեցնում։

Հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ