Հայաստան
03:00 03/06/2020

Գլորիա ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Գլորիա» ֆաբրիկայում կորոնավիրուսով վարակված 3 աշխատակից կա։

Նշենք, որ քիչ առաջ վարչապետը Facebook-ի իր էջում հրապարակել էր լուսանկար, թե ինչպես են ֆաբրիկայի աշխատակիցները մուտք գործում ավտոբուս։ Փաշինյանը լուսանկարին կից արել էր նաև գրառում. «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»։

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով:

Geplaatst door Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան op Dinsdag 2 juni 2020

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար։

Geplaatst door Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան op Dinsdag 2 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ