Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու միջնորդություն է ներկայացրել բարձրագույն դատական խորհրդին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին։