«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։
Մարզիչը հայտնել է, որ երկու թիմերի համար էլ եզրափակչը համարժեք խաղ կլինի:
«Գլխավորը սխալներից խուսափելն է և մեր ֆուտբոլը ցուցադրելը։ «Ռեալի» հետ նախորդ խաղի արդյունքը չի ստիպի խաղալ ավելի լավ, պետք է պատրաստվել։ Դեռ երկու շաբաթ ունենք։ Գլխավոր մոտիվացիան հաջորդ փուլ դուրս գալու և «Ռեալին» հաղթելու նպատակն է։
Եթե ամեն ինչ լավ լինի նախապատրաստական փուլում, կունենանք հաղթելու հնարավորություն»,-նշել է Գվարդիոլան:
Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։