Հուլիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի որոշման համաձայն՝ Վահագն Մելիքյանն ազատվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
- Նիդեռլանդները կշարունակի սատարել Հայաստանին․ վարչապետ Ռուտտենը շնորհավորել է Փաշինյանին
- Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետին
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Վահագն Մելիքյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: