Աշխարհ

Թուրքիայում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ է զոհվել

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի Լյուլեբուրգազ քաղաքի շրջանում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ զոհվել է, ևս վեցը վիրավորվել են։

Աշխատավորներին տեղափոխող ծառայողական միկրոավտոբուսը երկաթուղային գծանց է դուրս եկել բեռնատար գնացքի անցնելուց մի քանի վայրկյան առաջ։

Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Հետաքննություն է սկսվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ