fbpx
Աշխարհ

Նոր Զելանդիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին

Նոր Զելանդիայում երկաթուղային անցումներից մեկում գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսի, որի հետևանքով կան վիրավորներ ու զոհ։

Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Վթարը տեղի է ունեցել է Հյուսիսային Փալմերսթոն քաղաքում։ Նշվում է, որ ավտոբուսի վարորդը տեղում մահացել է։

Ըստ աղբյուրի՝ պատահարի տեղում հետազոտվել է 40 մարդ, որոնցից 6-ը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Նշվում է նաև, որ ոստիկանության հավաստմամբ՝ երեխաներից ոչ մեկը լուրջ վնասվածք չի ստացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ