Բաղրամյան 1-ում գտնվող կրպակն ապամոնտաժվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Բաղրամյան 1-ում գտնվող կրպակն ապամոնտաժվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․

«Երևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվում է:

Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն: Կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, կարևորելով նախաձեռնությունը, վստահեցնում է՝ համայնքն ամեն կերպ աջակցելու է քաղաքի շահը գնահատող տնտեսվարողներին:

Ի դեպ, նախորդ տարի ապամոնտաժվել են նաև Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերին փակցված գովազդային վահանակները»։

https://www.facebook.com/YerevanCityHall/posts/3225693317479776?__cft__[0]=AZVTpezjb1mqvr5T8FxCpks4BpnYQsv_GR8NPEUHYdrp3AJgZNCLzz6ugZ4O1p3Aky3OAKnRG9QqwAJrI2LjPxpCPFbIoUXTIYcalY6AJxPMS7KVuMVwKDHq4cA1lWfJ2bMvTSwGHCgjFJ4yAa2wrbxbJzgTSyJgS2ups-LJGkine2idtwvjQGKxl8qx9psrthU&__tn__=%2CO%2CP-R

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ