Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ռազմական համալսարանում հունարենի լսարանի վերաբացման և այդ առարկայի ուսումնասիրման դասընթացի կազմակերպման վերաբերյալ հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՊՆ ՊՔ ու Կ և ՌԿ վարչությունների ներկայա-ցուցիչները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։