ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձին ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 17-ին անհայտ անձը, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գործող դեղատներից մեկում դիտավորությամբ հափշտակել են գումար՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում 19.04.2019 թ. հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը և ենթարկվել զննության: Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի կայքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: