fbpx
Սպորտ

Փոթերը գոհ է Ֆելիշի նորամուտից

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Ֆուլհեմից» կրած պարտությունից հետո (1:2) խոսել է թիմի նորեկ Ժոաու Ֆելիշի հեռացման մասին։  Պորտուգալացին կարմիր քարտ է ստացել իր նորամուտի խաղում։

«Դա սահանկում էր հարձակվողի կողմից։ Դրա մեջ չարություն չկար, բայց ես հասկանում եմ, թե ինչու նա կարմիր քարտ ստացավ։ Սա հերթական հարվածն է թիմին։ Ֆելիշը լավ  խաղաց, կարելի էր տեսնել նրա խաղամակարդակը, ուստի նրա հեռացումը կրկնակի հիասթափեցնող է»,- Փոթերի խոսքն է մեջբերել BBC-ն:
«Ֆուլհեմը» Պրեմիեր լիգայում 31 միավորով 6-րդն է։ «Չելսին» 25 միավորով 10-րդ տեղում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ