«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գնահատել է Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում իր աշխատանքի առաջին 2 շաբաթը:
Նա հայտնել է, որ ամեն ինչ լավ է ընթանում:
«Ամեն ինչ շատ լավ է ընթանում: Գոհ եմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքից, մենք ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում և պատրաստվում ենք մրցաշրջանի մեկնարկին:
Այժմ թիմի մարտավարությանն առնչվող որոշ փոփոխություններ ենք կատարում: Կանցկացնենք մի քանի ընկերական հանդիպում և լավ մարզավիճակում կսկսենք մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող մրցաշրջանը»,-ասել է Կումանը:
Այս մասին տեղեկանում ենք Sport.es-ից:

