Գոհ եմ հավաքականի խաղացողներից։ Թուրքիա – Հայաստանի խաղից հետո հայտարարեց հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Նա նշեց, որ սա ոչ-ոքիի խաղ էր։
Խոսելով լարվածության մասին՝ մարզիչն ասաց․ «Ես ոչ Ֆրանսիայի հավաքականը, ո՛չ Բրազիլիայի հավաքականն եմ մարզում։ Մարզում եմ Հայաստանի հավաքականը։ Այդ հավաքականների մարզիչները լարված չեն։ Ես լարված եմ, մտահոգվում եմ արդյունքի համար»։
«Ես եկել եմ աշխատելու, ցանկանում եմ օգնել Հայստանին։ Դրա համար լարված եմ, մտահոգվում եմ արդյունքի մասին, տղաների համար եմ մտահոգվում, որ ստացվի իրենց մոտ, որ հավատան իրենք իրենց»,- հավելեց նա։