Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվել էր ռուսական «Լոկոմոտիվին»:
Հայտնի է, որ «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի համար «Լոկոմոտիվի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայում 23-րդ արտագնա հանդիպումն էր, որի ժամանակ ֆուտբոլիստը կրկին չի կարողացել գոլի հեղինակ դառնալ:
Նշվում է, որ Սուարեսը Չեմպիոնների լիգայում վերջին անգամ արտագնա խաղում գոլի հեղինակ է դարձել 2015 թվականին: