Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Գարեթ Բեյլի մասին։
«Բեյլը հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն, ֆուտբոլն այլևս նրա առաջնահերթություններից չէ:
Ինձ դուր է գալիս նրա խաղը, բայց եթե նա ուզում է չեմպիոն դառնալ, պետք է նվիրվի իր աշխատանքին:
Գոլֆ խաղալով «Ոսկե գնդակ» չեն նվաճում», – ասել է Կապելոն: