Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ վարժանքը տեղի է ունենալու վաղը՝ օգոստոսի 18-ին, ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ աղբյուրի՝ նաև գործարկվելու է բնակավայրի շչակը:
ԱԻՆ-ից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։