Այսօր Կառավարությունում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց ապօրինի շինությունների վերաբերյալ օրենքի նախագիծը, որով ժամանակ էր տրվում դրանք վերացնելու համար։
Այս մոտեցմանը, սակայն, վարչապետը չհամաձայնեց, նշելով, որ օրենքի ընդունումից հետ ապօրինի շինարարություններ կսկսվեն։
Անդրեասյանն էլ նշեց, որ քննարկումների վրա արդեն շատ ժամանակ են ծախսել ու եթե նորից ծախսեն, կարող է ավելի վտանգավոր լինել։ Ուստի, նախարարը խնդրեց հնարավորինս աջակցել նախագծին, որպեսզի այն հրատապ անցնի, գնա ԱԺ, որ լուծում տրվի։
Վարչապետն էլ առաջարկեց անհետաձգելի ճանաչել նախագիծն, իսկ ԱԺ գործընկերներին՝ արտահերթ նիստով ընդունել օրենքը։
Փաշինյանը նշեց, որ կարող են հարցի կարգավորման օպերատիվ շտաբ ստեղծել, որը բոլոր համայնքներից տեղեկատվություն կստանա, որպեսզի «Աջափնյակ-2 տեղի չունենա»։