fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանն այսօր էլ դատարանում պնդել է, որ մեղավոր չէ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Գրիգորյանը առողջական թեթև խնդիր է ունեցել, կանչել են շտապօգնություն և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա կարողացել է մասնակցել նիստին և նույնիսկ հանդես եկել խոսքով։

Փաստաբանի փոխանցմամբ, Գրիգորյանն ասել է, որ թեպետ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, բայց պատրաստ է իր վրա վերցնել նաև հարազատներին, մերձավորներին մեղսագրվող արարքների համար նախատեսվող պատասխանատվությունը։

Մկրտչյանն ասաց նաև, որ Գրիգորյանին գրավով ազատ արձակելու մասին դատարանին միջնորդություն է ներկայացվել՝ 20 մլն դրամի չափով։

«Սա իրատեսական չափ է և հնարավոր է այլ խողովակներով այդ գումարը գտնել ու մուծել», – ասաց փաստաբանը։

Խափանման միջոցի հարցի քննությունն իրականացվում է դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ։ Դատավորը, ըստ փաստաբանի, կանխակալ վերաբերմունք ունի այս գործով և շատ հեշտ հնարավոր կլինի նախաքննական մարմնի կողմից նրա նկատմամբ ճնշում գործադրելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ