Ամերիկայի Գավաթի խաղարկության վերջին տուրի՝ Չիլի-Ուրուգվայ խաղի ժամանակ խաղադաշտ է դուրս եկել աքլորի դիմակով երկրպագուն:
Խաղը դադարեցվել է, և շուրջ երկու րոպե երկրպագուն վազել է ամբողջ դաշտով։ Նա կարողացել է փախչել մարզադաշտի աշխատակիցներից և բոլոր ստյուարդներից:
Չիլիացիների պաշտպան Գոնսալո Խարան ոտքով հարվածել է երկրպագուին, ինչից հետո վերջինիս ձերբակալել են։
Ուրուգվայցի ֆուտբոլիստները այս քայլից հետո մրցավարից պահանջել են հեռացնել Խարային ոչ մարզական պահվածքի համար։ Մրցավարը, սկայն, զերծ է մնացել որևէ քարտ ցույց տալուց։
