Google Maps բջջային հավելվածում նոր գործառույթներ են հայտնվել տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Այժմ ծրագիրը կարող է ուղեկցել մարդուն զբոսնելիս՝ անընդհատ խոսելով նրա գտնվելու վայրի մասին:
Ինչպես նշել է ընկերության բլոգը, հավելվածի ձայնային հաղորդագրությունները նման են հասարակական տրանսպորտում հայտարարություններին: Ուղևորության ընթացքում Google Maps-ը անձին կտեղեկացնի, թե արդյոք նա կորցրել է իր ճանապարհը, որքան է մնացել մինչև հաջորդ շրջադարձը, և արդյոք առջևում կա հետիոտնային անցում:
Այսպիսով, տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարող են հանգստանալ և անընդհատ չմտածել երթուղու մասին: Գործառույթը հասանելի է Android-ի և iOS-ի համար: Այժմ ձայնային հրահանգիչը հասանելի է միայն անգլերեն և ճապոներեն, մնացածը ծրագրավորողները պլանավորում են ավելի ուշ ավելացնել:
