fbpx
Աշխարհ

Google-ը Ռուսաստանում անջատել է սերվերների մի մասը

Ռուսաստանում որոշ պրովայդերներ Google-ից ծանուցումներ են ստացել այն սերվերների անջատման մասին, որոնք արագացնում են որոնման համակարգերի ծառայությունների բեռնումը, այդ թվում՝ YouTube-ի բովանդակությունը: Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով հեռահաղորդակցության շուկայի աղբյուրները:

Telegram-ում սերվերների անջատման մասին գրել է նաեւ Orderkom իրավաբանական ընկերության ղեկավար Դմիտրի Գալուշկոն։ Նրա խոսքով՝ ծանուցումներ են ստացվել մի քանի պրովայդերների կողմից, այդ թվում՝ Օրենբուրգի ռադիոկապի ընկերություններից։ Այս օպերատորը նամակ է ստացել Google-ի իռլանդական «դուստր ընկերություններից» մեկից այն մասին, որ անջատումը բացատրվում է իրավական նորամուծություններով։

Radio Communications-ի ներկայացուցիչը լրատվամիջոցին հայտնել է, որ սերվերներն անջատվել են մայիսի 19-ին, իսկ ծանուցումը ստացվել է ընդամենը մի քանի օր անց, նման ծանուցում է ստացել MIPT Telecom պրովայդերը։ Զրուցակիցն այս որոշումը պայմանավորել է արեւմտյան պատժամիջոցներով։

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ