Punch Boxing Armenia անվանումը կրող Facebook-յան էջը գրում է․
«Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մուտքը ամերիկյան ռինգ հաղթական էր: Րոպեներ առաջ կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Արդեն առաջին ռաունդից Գոռն անցավ հարձակման: Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին: ? ? ?
5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվեց շարունակել մենամարտը: Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը»: