Ծանրամարտ․ Գոռ Մինասյանն՝ չեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ փոխչեմպիոն

Ամենադիտվածներ

Քաթարում ընթանում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։

Մրցասպարեզ են դուրս եկել հայ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։

Մինասյանին հաջողվել է չեմպիոն դառնալ՝ երկամարտի 424 կիլոգրամ արդյունքով, իսկ Ալեքսանյանը նվաճել է արծաթե մեդալ՝ 416 կիլոգրամով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն մրցաշարում 87 կիլոգրամ քաշում մրցաշարի հաղթող էր դարձել հայազգի Տաթև Հակոբյանը։

Ամենաթարմ