fbpx
Աշխարհ

Իրանը դժգոհ է միջուկային գործարքի գծով Եվրոպայի ձեռնարկած քայլերից

Եվրոպան մինչ այժմ միջուկային գործարքի գծով չի ձեռնարկել այն քայլերը, որոնք կբավարարեին Թեհրանին: Այս մասին  հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Այն, ինչ մինչ այժմ արել է Եվրոպան, մեզ չի գոհացնում, մենք այնքան էլ մեծ հույսեր չունենք INSTEX-ից»,- Մուսավիի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը, որը հավելել է, որ Թեհրանը Եվրոպայից գործնական քայլեր չի տեսել միջուկային գործարքի գծով:

Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները հայտարարել են Իրանի հետ հաշվարկների INSTEX համատեղ մեխանիզմի գրանցման մասին: Առաջին փուլում այն պետք է ապահովի դեղորայքի, բժշկական սարքավորումների և գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները: Ի շրջանցումն ամերիկայն պատժամիջոցների Իրանի հետ փոխգործակցության համար վճարային մեխանիզմի ստեղծման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մայիսի 8-ին դուրս եկավ միջուկային գործարքից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ