Հասարակություն

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար 13 թեկնածու է առաջադրվել

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են․


Վարդան Ալեքսանյան – 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր.
Ստեփան Մարտիրոսյան – 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր.
Վազգեն Ավետյան – 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական.
Հովհաննես Թովմասյան – 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար.
Արթուր Սահակյան – Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար և հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ և վարող.
Ռուդիկ Տեր-Գալստյան – «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր.
Հովհաննես Մովսիսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն.
Արմեն Սարգսյան – տեղեկատվության ոլորտի և մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար.
Արմեն Պահլավունի – Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար.
Ռուբեն Թումանյան – ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր.
Արման Չիլինգարյան – Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր.
Նունե Էլմասյան – 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր.
Արմեն Ահարոնյան, 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր: Համաձայն մրցույթի սահմանված կարգի՝ մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ