fbpx
Իրավական

Պռոշյանի գինու գործարան ՍՊԸ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ: Քրեական գործով վերոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող:

Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ