Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և հայտնում է, որ այսօրվանից գործարկվել են 74 համարի նոր կոմպակտ ավտոբուսները:
Սիրելի երևանցիներ,
Այսօրվանից 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսել է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր շարժակազմով։
Երթուղին անցնելու է Դավթաշենի 4-րդ թաղամասից՝ Հալաբյան փողոցով, Արշակունյաց պողոտայով, վերջնակետը՝ Էրեբունու զանգված (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ հետևյալ հղմամբ https://www.yerevan.am/am/route-network/)։
Երթուղին կաշխատի առավոտյան 07.30-ից մինչև 23.00։
Կրկին հիշեցնում եմ, որ
Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
Հաջորդիվ նախատեսվում է շահագործել 47 և 24 համարների երթուղիները։
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/282323476868313