fbpx
Իրավական

Շուտով դատախազությունը կներկայացնի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման մասին առաջին հայցերը

Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության 2020 թվականի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը ասաց՝ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման առաջին հայցերը կներկայացնի:

Նրա խոսքով՝ 2020թ․ սեպտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը հետաքննություն սկսելու վերաբերյալ 214 որոշում է կայացվել:

«Ինստիտուտի գործարկումից ի վեր ծագել են մի քանի գործնական հարցեր, որոնք պահանջում են նաեւ օրենսդրական փոփոխություններ»,- ասաց գլխավոր դատախազը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ