fbpx
Քաղաքականություն

Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել Թուրքիայի Հանրապետության հետ կարգավորել հարաբերությունները՝ առանց նախապայմանները։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Նա նշել է, որ մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել կարգավորման գործընթացներին։

Հունանյանն ասել է, որ եթե ու երբ այդ գործընթացն առաջ գնա, նախարարությունից հանրությանը կտեղեկացնեն զարգացումների մասին։

ԱԳՆ խոսնակն ընդգծել է նաև, որ այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ