Գորիսի պետական քոլեջում դասադուլ և գործադուլ

Հրապարակող՝

5ea97b9480e45c7c1fb3310b1b516934

Ամենադիտվածներ

Գորիսի պետական քոլեջում դեկտեմբերի 2-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով պաշտոնանկ է արվել քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, ինչը դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողների շրջանում։ Հրաժարականի դիմումներ ներկայացրած աշխատակիցները, սակայն, հետ են կանչել դրանք՝ արձագանքելով Կարեն Լազարյանի հորդորին։ Դեկտեմբերի 4-ին, երբ դասապրոցեսը դեռ չէր վերսկսվել, հայտնի դարձավ, որ Արմինե Կոլյանը նշանակվել է տնօրենի պաշտոնակատար։ Այս որոշումը հանգեցրել է դասադուլի և գործադուլի, քոլեջի մուտքը արգելափակվել է։

Աշխատակիցներն ու ուսանողները պահանջում են պարզաբանումներ՝ կապված Կարեն Լազարյանի պաշտոնանկության և Արմինե Կոլյանի նշանակման հետ։ Մասնավորապես, հարցեր են բարձրացվում Կոլյանի հավաստագրի արժանահավատության վերաբերյալ, ինչպես նաև նրա նախկին պաշտոնավարման ընթացքում գործունեության բացակայության մասին։ ԿԳՄՍ նախարարությունը դեռևս չի տրամադրել համապատասխան փաստաթղթերը, ինչը խորացնում է իրավիճակը։ Քոլեջի աշխատակազմը և ուսանողները պահանջում են նախարարի բացատրությունները, որպեսզի վերականգնվի կրթական հաստատության բնականոն աշխատանքը։

Ամենաթարմ