Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
«Մեղրու սար» կոչվող հատվածում (տեղում է ձյուն) և Գորիս քաղաքում մառախուղ է:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։