Գորիսի քաղաքապետը կմնա կալանքի տակ

Հրապարակող՝

Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը չի փոխվի ու նա կմնա կալանքի տակ։

Այս մասին հայտնի դարձավ այսօր։ Առուշանյանի փաստաբանը բողոքի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով փոխել Առաջին ատյանի դատարանի՝ Առուշանյանին կալանավորելու որոշելու։

Սակայն, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ՝ Վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը։

Հիշեցնենք, որ Առուշանյանը մեղադրվում է՝ ընտրություններում իր ներկայացած դաշինքի օգտին քվեարկելու համար կաշառք առաջարկելու մեջ։

Նշենք, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Ամենաթարմ