Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ առաջացրել է «Գորշ գայլերի առաջնորդի դժգոհությունը։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը նշել էր, որ մի կողմից Թուրքիան աջակցում է Կիևին կարևոր հարցերում, բայց մյուս կողմից ռուս զբոսաշրջիկների համար հետաքրքիր տուրեր է կազմակերպում:
Ի պատասխան այս խոսքերին` Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին Զելենսկուն հորդորել է «զգույշ լինել» իր հայտարարություններում:
«Զելենսկին պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի թուրք ժողովրդի, թուրքական կառավարության և Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ Ավելի լավ կլիներ, եթե Զելենսկին վստահեր թուրք ժողովրդին, այլ ոչ թե Հունաստանին»,- ասել է ազգայնական կուսակցապետը:

