Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում խոսել է Կարո Փայլանի` ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձևի մասին։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Ըստ աղբյուրի՝ Բահչելին այդ օրինագիծը որակել է իբրև «խայտառակ առաջարկ», իսկ Կարո Փայլանին` «իրավախախտ ու անպատկառ»։
«Թուրքիայի խորհրդարանում նման խառնակիչ քայլ անելը բոլորիս համար է նվաստացուցիչ պահվածք։ Ակնհայտ է, թե ում հետ է համագործակցում այս փտած պատգամավորը: Ես զգուշացնում եմ բոլորին` Թուրքիայի խորհրդարանը ոչ մուսուլման փոքրամասնությունների համար մարտահրավերների վայր չէ»,- ասել է նա։