fbpx
Մշակույթ

Գոյ թատրոնը դադարեցրել է նստացույցը և անցնում նոր քայլերի

protest

«Գոյ» թատրոնը դադարեցրել է իր մեկամսյա նստացույցը՝ հայտարարելով նոր փուլ անցնելու մասին: Թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 8-ին, թատրոնի 36-ամյակի միջոցառման ընթացքում, ազդարարվել է նստացույցի ավարտի մասին։

«Մեկ ամիս շարունակ մեր հաստատակամությունը ցույց տվեց պայքարի կարևորությունը, սակայն պայքարը պահանջում է փոփոխություն և զարգացում: Այժմ անցնում ենք նոր փուլ՝ կենտրոնանալով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս ընթացքում»,- նշվում է հայտարարության մեջ։

«Գոյ» թատրոնը, որը կառավարական որոշմամբ միավորվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, դեմ է այդ միավորմանը։ Թատրոնի ստեղծագործական և դերասանական կազմը պահանջում է պահպանել թատրոնի անկախությունը և ստեղծագործելու իրավունքը իրենց ներկայիս տարածքում։

Թատրոնի ներկայացուցիչները միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում, պնդելով, որ իրենց նպատակն է շարունակել գործել որպես առանձին ստեղծագործական միավոր՝ անկախ կառավարմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ