Բնական հրդեհի պատճառով ավելի քան 5 հազար մարդ տարհանվել է իսպանական Գրան Կանարիայից՝ Կանարյան արշիպելագի խոշորագույն կղզիներից մեկից, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, հայտնում է РИА Новости-ն:
Կանարյան կղզիների ղեկավար Անպել Վիկտոր Տոռեսը նշել է, որ Գրան Կանարիա կզում «անհագ հրդեհ» է բռնկվել, որը շարունակվում է՝ չենթարկվելով «զսպման կամ վերահսկման»:
Տոռեսի տվյալներով՝ հրդեհի մակերեսը արդեն հասել է 3400 հա: Կրակի տարածումն արդեն հանգեցրել է շրջաններում 20 ճանապարհների փակման, որտեղ մոլեգնում է կրակը: Իրավիճակը դժվարանում է ուժեղ քամու պատճառով:
Կանարյան կղզիների իշխանությունների հայտարարության համաձայն՝ կիրակի գիշերը կրակը մարելու աշխատանքներում ներգրավվել է 400 մարդ, երկուշաբթի առավոտյան կներգրավվի արդեն 700 մարդ: Նրանց կմիանա ավիատեխնիկայի 14 միավոր, այդ թվում 4 հիդրոինքնաթիռ: