Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 415757 դեպք, որոնցից 392080 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13749 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 3192 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 293 նոր դեպք, ապաքինվել են 1474-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 16 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8338 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2864871 թեստավորում։