Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում և նոր տեղեկատվություն է հայտնել երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին:
«Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1401 դեպք, որոնցից 609-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13929 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 29 առողջացածներ։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-գրել է խոսնակը:
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2522612204507224?__xts__[0]=68.ARCf9w7tEe7KF8cKmgXSIHEwnUAeoGf4hCMKMGZ59hd6EVa5v74XhHUVbVWSlYVNVjbrcSd7W278vyWx-R8_SrXJFa705H73paKX8JQJWB_IzxqRq6JIelFt127EsBgg1EzVKAxSyok5sNr8nTZZY3lERB4zVcfZz1AF5yoh8ZLgbuZ9Bm9xDX1BPCU-umHsQTfqIj3zqeqX5qxRmpUopH2i6VlNU4XAyrcHS1lSdbjZ5tbP-atvDSlYzHpGB30KGX9dyLNpM_Cq-RJwt6uu2mMmgByJEDIyZrkB0hrDN-uCZ2AfCJUETJTtzrtQ107U3Kf-UDNrVrlY2PCDRh8x3eAYDec&__tn__=-R

