Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր քաղաքական ուժերը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման միտված քաղաքականության իրականացումը գրել են իրենց ծրագրերում, սակայն ոչ ոք այսօր դա չի իրականացնում։
Դրա մասին քչերն են խոսում։ Այն դարձել է խուլ երազանք, որին մոտ գնալը համարվում է հեգնանքի առարկա, լավագույն դեպքում՝ թախծելու ու լռելու առիթ։ Սակայն։ Սակայն այն ամենաամենա զենքն է մեր և մեր դաշնակիցների ձեռքում։
Ինչու՞մն է բանը։ Բանն այն է, որ եթե ժամանակներ առաջ մեզ համոզում էին, որ Հայաստանի Հանրապետության ճանաչելը կառաջացնի խնդիրներ ԵԱՀԿ ՄԽ-ում և Հայաստանը կարող է դուրս մնալ բանակցություններից, ապա այսօր նման բան անհնար է տեղի ունենալ, քանզի բանակցություններից դուրս թողնել ցանկացող, առհասարակ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի գլխին քար գցող երկու կողմն էլ՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը անտեսում, առհամարհում ու փորձում է ամեն գնով չեղարկել Խմբի գոյությունը։
Մյուսը՝ բանը նաև նրանում է, որ բարենպաստ պայմաններ է ձևավորվել այս չարիքի մեջ, որում մենք, և առավելապես հայտնվել է Արցախը, հիմնավորում է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը միջազգային հանրության կողմից կփրկի մարդկանց կայնքեր, կազատի մարդկանց ահաբեկչություններից, հողազավթումներից, առևանգումներից, գերեվարումներից, կկանխարգելի մարդկանց իրավունքների անդադար խախտումները, որն իրականացնում է Ադրբեջանը ռուսական ու թուրքական հովանավորչությամբ։
Եվ վերջինը՝ Արցախի Հանրապետության ճանաչումը նաև մահակ, սանձ կլինի բռնապետ Ալիևի դեմ, որ ոչ մի կրակոց չարձակի, ոչ մի սանտիմետր առաջ, ռազմագերիներին վերադարձնի, ետ գա բանակցությունների սեղան և կասեցվի այն ծրագրերը, որ նախապատրաստել են Պուծինի ու Էրդողանի հետ Հայաստանի, Արցախի և որ շեշտելի է՝ միջազգային հանրության դեմ՝ Ռուսաստանին հնարավորություն տալու շրջանցել միջազգային պատժամիջոցներից, և որ հատուկ շեշտելի է՝ անել դա հայկական ազգային շահերի դեմ։
Սա մի պահ հարկավոր է գիտակցել և Արցախի միջազգային ճանաչման համար քայլեր իրականացնել պետական մակարդակով, բայց նաև հատկապես ժողովորդով։
Իսկ այն մարդիկ, ովքեր նման գործընթացը կանվանեն պատերազմ հրահրող, ապա նրանք չեն հասկանում, որ գյուղ, բնակավայր հանձնելը պատերազմ է առանց կրակոց, չնայած միշտ հրամցնում են դա, այնուհետև հանձնում, և երկրորդ, իրենք իրապես չեն ցանկանում, որ Արցախի Հանարպետության անկախությունը ճանաչվի, որից հետո հնարավոր կլինի Հայաստանի հետ միացումը:
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

