ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի պարբերականում հրապարակված՝ դանիացի, հոլանդացի, ամերիկացի և ֆրանսիացի գիտնականներից բաղկացած խմբի հետազության արդյունքները ցույց են տալիս, որ Գրենլանդիայում 1980-ականներից մինչ այժմ սառույցների հալման տեմպերը 6 անգամ ավելացել են:
Ուսումնասիրության հեղինակները եկել են այն եզրահանգմանը, որ 1972-1980թթ․ Գրենլանդիան զրկվել է տարեկան 47, 1980-1990թթ.՝ 51, 1990-2000թթ.՝ 41, 2000-2010թթ՝ 187, իսկ 2010-2018թթ.՝ 286 գիգատոննա սառույցից: