«Արցախը» և բելառուսական «Իսլոչը» համաձայնեցրել են Հայաստանի երիտասարդական հավաքականի 22-ամյա հարձակվող Գրիգոր Աղեկյանի տրանսֆերը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Աղեկյանը «Արցախին» է միացել ակումբի հիմնադրման պահից, Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Գրիգորը անցկացրել է 16 խաղ՝ դառնալով 3 գոլի հեղինակ, նա նաև 1 գոլ է խփել Հայաստանի Գավաթային 4 խաղերում:
«Արցախ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Գրիգորին և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:
Հաղորդում է armsport.am-ը։