ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից», – ասված է որոշման մեջ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության e-gov.am կայքից։

