Էդինբուրգի համալսարանի գլոբալ առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դևի Շրիդհարը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը եթե պատրաստ լինի հաջորդ տարի, ապա Տոկիոյում հնարավոր կլինի անցկացնել օլիմպիական խաղերը:
Իսկ, եթե տվյալ հարցում գիտական առաջընթաց չլինի, ապա խաղերի անցկացումն իրատեսական չէ:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

